ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնել են, որ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության անդամներին:
Կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելությունը գլխավորում էր ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի ներկայացուցիչ գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկը։
Ողջունելով առաքելության անդամներին՝ ԱԽ քարտուղարը կարեւորել է առաքելության աշխատանքը միջազգային հանրությանը սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ագրեսիայի մասին տեղեկություն փոխանցելու գործում:
Գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկը վստահություն է հայտնել, որ ԵԱՀԿ-ն կշարունակի խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը, ինչի համար կա երկկողմ պատրաստակամություն: