ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայտնել է, որ հոկտեմբերի 27-ի դրությամբ ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետեւանքով վիրավորված զինծառայողներից 71-ը ավարտել է բուժումն ու դուրս գրվել հոսպիտալներից, 130-ը բուժումն ավարտել է եւ վերականգնողական արձակուրդում է:
Ըստ հաղորդագրության՝ այս պահի դրությամբ հոսպիտալներում չկա վիրավոր, որի առողջական վիճակը գնահատվի ծանր կամ ծայրահեղ ծանր: