ԵՄ անվտանգության պաշտպանության գերատեսչությունից (EU Security Defence) հայտնել են, որ ԵՄ դիտորդները պարեկային ծառայություն են սկսել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։
Կառույցի թվիթերյան գրառման մեջ նշվել է, որ առաջիկա երկու ամիսների ընթացքում ԵՄ դիտորդները սահմանի հայկական կողմից կհետեւեն իրավիճակին, վստահություն ստեղծելու եւ նպաստելու սահմանային հանձնաժողովների աշխատանքին։