ՉԺՀ–ի նախագահ Սի Ծինփինը Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ աշխարհում ներկայում անհանգիստ մթնոլորտ է ստեղծվել, եւ Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է ուժեղացնեն փոխգործակցությունն ու համագործակցությունը` նպաստելով աշխարհում կայունության եւ որոշակիության մակարդակի բարձրացմանը։
Չինաստանի նախագահը նշել է, որ Պեկինը պատրաստ է ԱՄՆ-ի հետ աշխատելու երկու տերությունների խաղաղ համագոյակցության ճիշտ ուղի գտնելու համար, համագոյակցություն, որը հիմնված է փոխադարձ հարգանքի եւ փոխշահավետ համագործակցության վրա։
Սի Ծինփինը նշել է, որ իբրեւ մեծ գերտերություններ` Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է ուժեղացնեն փոխգործակցությունն ու համագործակցությունը, բարձրացնեն աշխարհում կայունության ու որոշակիության մակարդակը եւ դրանով նպաստեն ամբողջ աշխարհում խաղաղությանն ու զարգացմանը: