Արհեստական բանականությամբ իրական ժամանակում ձայնը կողմնակի աղմուկից մաքրող հայկական Krisp ընկերությունն ընդգրկվել է ծրագրային ապահովման ամենամեծ հարթակներից մեկի՝ G2-ի վարկանիշում՝ որպես ձայնի ճանաչման լավագույն ծրագրային ապահովումներից մեկն աշխարհում։
Տարեկան ավելի քան 60 միլիոն մարդ օգտագործում է G2-ը՝ ծրագրային ապահովման՝ մասնագիտական արձագանքների վրա հիմնված ավելի խելացի որոշում ընդունելու համար:
Հստակ եւ անկաշկանդ հաղորդակցվելու հնարավորություն ապահովելու համար հայկական Krisp-ը մշակում է աուդիո եւ վիդեո լուծումներ:
Արհեստական ինտելեկտով աշխատող աղմուկի, ձայնի եւ արձագանքի չեղարկման Krisp-ի տեխնոլոգիայից ամբողջ աշխարհում օգտվում է ավելի քան 150 միլիոն օգտատեր, ինչպես նաեւ հազարավոր փոքր ձեռնարկություններ, կազմակերպություններ եւ կոնտակտային կենտրոններ։