Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ ԱՄՆ ռազմածովային ուժերը եւ բանակը զենքի նոր դասի մշակմանն աջակցելու համար Վիրջինիա նահանգի առափնյա արձակման հարթակից գերձայնային զենքի բաղադրիչների մոտ մեկ տասնյակ հաջող փորձարկումներ են արել։
Փորձարկման շրջանակում գնահատվել են գերձայնային զենքի նավիգացիոն սարքավորումները եւ հեռակառավարման համակարգի աշխատանքը:
Միացյալ Նահանգներն ակտիվացնում է ջանքերը գերձայնային զենք ստեղծելու ուղղությամբ, որը հակառակորդներին կզրկի ժամանակին արձագանքելու եւ ավանդական պաշտպանական մեխանիզմները կիրառելու հնարավորությունից: