ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը Ռուսաստանի գործողությունների պայմաններում իր ռազմավարական ուժերի պատրաստականության մակարդակը փոխելու պատճառ չի տեսնում։
Bloomberg-ին տված հարցազրույցում Բլինքենը հավելել է, որ Վաշինգտոնին, այնուհանդերձ, անհանգստացնում են միջուկային զենքի վերաբերյալ ռուսական կողմի հայտարարությունները:
Ըստ ԱՄՆ պետքարտուղարի՝ Մոսկվայի պնդումները, թե Կիեւը ցանկանում է Ուկրաինայի տարածքում այսպես կոչված «կեղտոտ միջուկային ռումբ» կիրառել եւ դրա համար մեղադրել ռուսական կողմին, չեն համապատասխանում իրականությանը: