Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման եւ մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազեւը Բաքվում անցկացվող Եվրասիական տնտեսական XV համաժողովում հայտարարել է, որ Ռուսաստանի համար Ադրբեջանը կարեւոր գործընկեր է:
Ռուս բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ Ռուսաստանի համար առաջնահերթ է «Հյուսիս-հարավ» միջանցքը, որտեղ Ադրբեջանը, որպես հիմնական տարանցիկ երկիր, առանցքային տեղ է զբաղեցնում՝ կապելով ԵԱՏՄ-ն Իրանի, Թուրքիայի, Հնդկաստանի հետ:
Սերգեյ Գլազեւը հավելել է, որ Ռուսաստան-Ադրբեջան, ԵԱՏՄ-Ադրբեջան համագործակցության նշանակությունը գնալով մեծանում է: