ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը համարժեք պատասխան միջոցներ կձեռնարկի, եթե բանը հասնի ռուսաստանցիների ակտիվների կամ մեր պետական պահուստների բռնագրավմանը։
Զախարովան ԵՄ-ում Ռուսաստանի ակտիվների նկատմամբ Բրյուսելի գործելակերպը «գողություն» է որակել: Դիվանագետը նաեւ նշել է, որ Բրյուսելի կողմից ռուսաստանյան ակտիվների բռնագրավումը ԵՄ-ի համբավը «գերեզման կդնի»:
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Քրիստիան Վիգանդն ավելի վաղ հայտնել է, որ Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների շրջանակում ներկա դրությամբ սառեցրել է 1350 անձանց եւ կազմակերպությունների՝ 17,5 միլիարդ եվրո գումարի ռուսաստանյան ակտիվներ: