ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը սեպտեմբերի սկզբին տվել է իր համաձայնությունը` աշխատել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ ՌԴ-ի ներկայացրած հիմնական սկզբունքների վրա։
«Հայաստանը պատրաստ է հաստատելու սա Սոչիում։ Հուսով ենք՝ Ռուսաստանը կպաշտպանի իր առաջարկները»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է Փաշինյանը։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հոկտեմբերի 6-ին հայտնել էր, որ խաղաղության պայմանագրի կնքման համար ՌԴ համապարփակ առաջարկները փոխանցվել են Հայաստանին եւ Ադրբեջանին։ Զախարովան նշել էր, որ Ռուսաստանը համալիր աջակցություն է ցուցաբերում երկու պետությունների միջեւ հարաբերությունների կարգավորմանը, ներառյալ խաղաղության պայմանագրի նախապատրաստումը:
Հայաստանի նախագահ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին Սոչիում:
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն իր հերթին հույս է հայտնել, որ ՌԴ-ն կպաշտպանի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ իր առաջարկները, եւ Բաքուն համաձայնություն կտա Մոսկվայի առաջարկներին։