Ըստ «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության հաղորդագրության՝ հոկտեմբերի 31-ին՝ 08:00-10:00-ն, ՀՀ տարածքում կդադարեցվի հեռուստաալիքների հեռարձակումը, կանջատվեն նաեւ Երեւանի հաղորդիչ կենտրոնից սփռվող FM տիրույթի ռադիոալիքները։
«Հեռարձակման դադարեցումը պայմանավորված է Երեւանի հաղորդիչ կենտրոնի էլեկտրասնուցման համակարգի արդիականացման եւ արբանյակային հաղորդիչ անտենայի վրա անհետաձգելի պրոֆիլակտիկ-վերականգնողական աշխատանքներով»,- նշված է հաղորդագրության մեջ: