ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնել են, որ հոկտեմբերի 28-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Երեւան ժամանած Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Հանդիպմանը կողմերը քննարկել են ԵՄ մոնիտորինգային կարողության առաքելության լիազորության շրջանակում իրականացվող քայլերի ընթացքը: Զրուցակիցներն անդրադարձել նաեւ են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացին:
Տոյվո Կլաարը վերջին անգամ Հայաստան էր ժամանել Ադրբեջանական զինուժի` Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հերթական` սեպտեմբերի 12-13-ի հարձակումից հետո` սեպտեմբերի 15-ին։ Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը ծանոթացել էր ստեղծված իրավիճակին, լսել հայկական կողմի պաշտոնական պարզաբանումներն ու դիրքորոշումները։ Իսկ մեկ ամիս անց` հոկտեմբերի 14-ին, նա հայտնել էր նույն օրը ԵՄ դիտորդների խմբի Հայաստան ժամանելու մասին։