ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Ռուսաստանը մոտ 10,5 միլիոն տոննա հացահատիկ, հիմնականում ցորեն (77%) է ուղարկել արտասահման։ Մասնավորապես, ռուսական հացահատիկի 62%-ն ուղարկվել է Ասիայի, 33%-ը՝ Աֆրիկայի երկրներ:
ՌԴ-ն մտադիր է մինչեւ տարեվերջ արտահանել եւս շուրջ 30 միլիոն տոննա հացահատիկ, ներառյալ ցորեն, եւ այդ ցուցանիշը հասցնել մինչեւ 50 միլիոն տոննայի՝ հաշվի առնելով բերքը:
ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ Ռուսաստանը պարարտանյութերի համաշխարհային առաջատար արտահանողներից մեկն է, առանց որոնց սով կսպառնա ոչ միայն պարեն սպառող, այլեւ արտադրող երկրներին։