Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովում հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը։
78 միավորով հաղթող է ճանաչվել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն: «Առաջինի լրատվական ալիքը» օգոստոսի 1-ին կվերսկսի հանրային մուլտիպլեքսի մայրաքաղաքային սփռումը, որը դադարեցվել էր դատարանի վճռով։
«Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն ստացել է 55 միավոր․ Հ2-ը մայրաքաղաքային սլոթում չի հեռարձակվի։
«Որոշումը կուղարկենք եռօրյա ժամկետում»,- հայտարարել է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։