Կրեմլի մամուլի ծառայությունը հրապարակել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպման օրակարգը:
Ռուսական կողմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 31-ին Սոչիում եռակողմ բանակցություններ կանցկացնեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
«Նախատեսվում է քննարկել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության ամրապնդմանն ուղղված հետագա քայլերը: Քննարկվելու են նաեւ առեւտրատնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնմանը եւ զարգացմանը վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նախատեսված են նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձին հանդիպումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: