ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «ՌԻԱ Նովոստիի»՝ հնարավո՞ր է փաստաթղթի ստորագրում, որը նախատեսում է ՌԴ խաղաղապահների մանդատի երկարացում հարցին ի պատասխան ասել է, թե պետք է սպասել ՌԴ-Հայաստան-Ադրբեջան գագաթնաժողովին:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է 10-20 տարով ՌԴ խաղաղապահների մանդատը երկարացնելու պատրաստակամության մասին` նշելով, որ ժամկետները պետք է որոշի Ռուսաստանը։
Արցախի հարցով ՌԴ-Հայաստան-Ադրբեջան գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին Սոչիում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գագաթնաժողովի ընթացքում նաեւ առանձին երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ։