ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ Ռուսաստանն ակնկալում է, որ Սոչիում հոկտեմբերի 31-ին նախատեսված եռակողմ հանդիպման շնորհիվ հնարավորություն կընձեռվի առաջ շարժվելու։
«Խնդիրները դեռ քիչ չեն։ Կարծում եմ, որ բոլորը կխոսեն, դրանց թվում՝ վաղը Սոչիում նախատեսված հանդիպմանը։ Հուսով ենք՝ այն մի շարք հարցերի առումով թույլ կտա ինչ–որ կերպ առաջ շարժվել, այդ թվում` խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին»,- շեշտել է ՌԴ փոխվարչապետը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ցանկանում էր՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կնքվի մինչեւ այս տարեվերջ։