Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել շարունակելու երկխոսությունը Թուրքիայի եւ ՄԱԿ-ի հետ հացահատիկի գործարքի հարցերի շուրջ:
ՄԱԿ-ի, Թուրքիայի եւ Ուկրաինայի պատվիրակությունները հաստատել են հոկտեմբերի 31-ին ծովային հումանիտար միջանցքով նախապես հայտարարված 14 նավերի փոխարեն 16-ի տեղաշարժի ժամանակացույցը։ ՄԱԿ-ի պատվիրակությունը Մոսկվային տեղեկացրել է տեղաշարժերի մասին՝ սահմանված ընթացակարգերին համապատասխան։
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ հացահատիկի գործարքի վերաբերյալ առանց Մոսկվայի մասնակցության ընդունված որոշումները Ռուսաստանին չեն պարտավորեցնում։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ համատեղ համակարգման կենտրոնի տվյալներով՝ 6 նավեր սկսել են շարժվել Ուկրաինայի նավահանգիստներից, բայց դեռ չեն մտել հումանիտար միջանցք։
Ուկրաինական նավահանգիստներում եւ հարակից ջրերում տեղաշարժվելու թույլտվության է սպասում 21 նավ՝ մոտ 700 հազար տոննա սննդամթերքի բեռով։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ ռուսական կողմը դադարեցնում է մասնակցությունը Ուկրաինայի նավահանգիստներից գյուղատնտեսական ապրանքների դուրսբերման համաձայնագրերի իրականացմանը։