Հայկական Կարմիր խաչի ընկերությունից հայտնել են, որ ընկերությունը Լաչինի միջանցքի համայնքներից Հայաստան տեղափոխված 104 ընտանիքի՝ 299 անձի հոկտեմբերի 28-ին տրամադրել է միանվագ դրամական աջակցություն։ Շահառու ընտանիքներին տրամադրել է 75 հազարից մինչեւ 181 հազար ՀՀ դրամ՝ ըստ ընտանիքի անդամների թվի հաշվարկի:
Համապատասխանաբար՝ մեկ անձից բաղկացած ընտանիքին տրվել է 75 հազար, երկու անձից բաղկացած ընտանիքին՝ 107 հազար 500, երեք անձից բաղկացած ընտանիքին՝ 132 հազար, չորս անձից բաղկացած ընտանիքին՝ 156 հազար 500, հինգ եւ ավելի անդամից բաղկացած ընտանիքներին՝ 181 հազար դրամ։
Ընդհանուր առմամբ տրամադրվել է 12 միլիոն 720 հազար 500 դրամի աջակցություն:
Ծրագիրն իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ֆինանսական աջակցությամբ։