Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ադրբեջանի եւ Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը եւ Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հեռախոսազրույց են անցկացրել:
Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, ինչպես նաեւ երկկողմ օրակարգի արդի հարցերի շուրջ։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։