ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ 2023 թվականի պետական բյուջեով նախատեսվում է 144 միլիարդ դրամի չափով ֆինանսավորում տրամադրել Արցախին։
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանը Խաչատրյանը նշել է, որ 2022-ին եւս 144 միլիարդ դրամ էր հատկացվել։
Նախարարը շեշտել է, որ ընթացքում խնդիրներ ի հայտ գալու դեպքում Հայաստանի Կառավարությունը նախատեսել է եւս 20 միլիարդ դրամ: Որոշումն ընդունվել է ՀՀ Կառավարության նախորդ նիստում: