Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանից արտերկիր փոխանցումների ծավալն աճել է 9,3%-ով։
Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ միայն 2022-ի սեպտեմբերին արտերկիր է ուղարկվել 31,950 միլիոն, իսկ 2021-ի սեպտեմբերին՝ 29,211 միլիոն դոլար։
Վրաստանից 2022-ի սեպտեմբերին ամենաշատ գումար է փոխանցվել Թուրքիա՝ 6,325 միլիոն, Ուկրաինա՝ 5,867 միլիոն, Ռուսաստան՝ 3,007 միլիոն, Ադրբեջան՝ 2,243 միլիոն, Հունաստան՝ 1,764 միլիոն, ԱՄՆ՝ 1,484 միլիոն, Լեհաստան՝ 1,339 միլիոն, Ղազախստան՝ 1,035 միլիոն, Ուզբեկստան՝ 973,1 հազար եւ Գերմանիա՝ 906 հազար դոլար: