ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում եռակողմ հանդիպումից առաջ Փաշինյանի հետ առանձնազրույցից հետո հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը քաղաքական կամք ունի լուծելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։
«Պետք է գտնել այն հիմնական կետերը, որոնք թույլ կտան մեզ առաջ շարժվել»,– շեշտել է ՌԴ նախագահը։
Փաշինյանը հանդիպումից առաջ իր հերթին հայտարարել է, որ Պրահայում բանակցությունների ընթացքում կողմնորոշվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՌԴ նախագահի հրապարակային հայտարարությունները հիմք ընդունելով։
Փաստաթուղթ ստորագրելու դեպքում կտեղեկացնենք. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե Սոչիում հանդիպման արդյունքում փաստաթղթեր ստորագրվեն, Կրեմլն անհապաղ կտեղեկացնի։
Փաշինյանն ավելի վաղ հայտնել է, որ Հայաստանը սեպտեմբերի սկզբին տվել է իր համաձայնությունը` աշխատել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ ՌԴ-ի ներկայացրած հիմնական սկզբունքների վրա։