Հայաստան է ժամանում Եվրոպական խորհրդարանից պատգամավորների փաստահավաք առաքելություն։ Նրանք այստեղ են լինելու 2022-ի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը:
Նոյեմբերի 2-ին նախատեսված է պատվիրակության այցը Սյունիք, հանդիպում տեղական իշխանությունների հետ, այցելություն ադրբեջանական վերջին հարձակումից տուժած բնակավայրեր։ Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի Արցախի եւ ՀՀ օրենսդիր եւ գործադիր իշխանության, քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների հետ։
Պատվիրակության կազմում են Եվրոպական խորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր, ԵԺԿ քաղաքական խմբի անդամ, Արցախի հետ ԵԽ բարեկամության խմբի համահիմնադիր Պետեր Վան Դալենը, ԵԽ նախկին փոխնախագահ, իտալացի անկախ պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն եւ գերմանացի պատգամավոր, ԵՊՌ քաղաքական խմբի անդամ Լարս Պատրիկ Բերգը։