ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մեւլութ Չավուշօղլուն հեռախոսով քննարկել են Հարավային Կովկասում կայունացմանն աջակցելու քայլերը:
«Կողմերը քննարկել են հոկտեմբերի 29-ին Սեւաստոպոլ քաղաքում ռազմական նավերի եւ քաղաքացիական նավերի դեմ Ուկրաինայի իրականացրած ահաբեկչական գործողության շուրջ ստեղծված իրավիճակը»,-ասված է հաղորդագրությունում:
Ըստ Լավրովի՝ անհրաժեշտ է երաշխավորել, որ մարդասիրական միջանցքն եւ ուկրաինական նավահանգիստներն Ուկրաինան չօգտագործի Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար: