ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ պարենային գործարքի վերականգնումն անհնար է, քանի դեռ անվտանգության միջանցքն օգտագործվում է ահաբեկչական գործողությունների համար։
ՌԴ պաշտպանության նախարարությունը նախօրեին հայտարարել էր Սեւ ծովի անվտանգության միջանցքով երթեւեկությունը դադարեցնելու մասին:
«Ռուսաստանն ուկրաինական կողմին հացահատիկի դուրսբերման հնարավորություն է տվել։ Հացահատիկ, որը պետք է գնար Աֆրիկայի եւ Ասիայի առավել կարիքավոր պետություններ։ Սակայն այդ երկրներին բաժին հասավ միայն 3-4%-ը։ Իսկ մեծ մասը գնաց ԵՄ–ի հարուստ պետություններին»,- իր տելեգրամյան ալիքում նշել է Վոլոդինը։
Պետդումայի խոսնակը նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր գործողություններով խաչ է քաշել Թուրքիայի եւ ՄԱԿ–ի մասնակցությամբ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների վրա: