ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նոյեմբերի 16-ին տեղի կունենան լսումներ Հարավային Կովկասում ԱՄՆ քաղաքականության գնահատման նպատակով։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ լսումների ընթացքում ելույթ կունենան պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասում Վաշինգտոնի հատուկ բանագնաց Ֆիլիպ Ռիքերը։