Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հայտնել է, որ ԵՄ առաքելության դիտորդական թիմը Լինն Նետտելվիկի գլխավորությամբ այցելել է Վարդենիս եւ հրետակոծությունից տուժած մի շարք բնակավայրերում ծանոթացել իրավիճակին։
Մարզպետը սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական հրետակոծությունից տուժած բնակավայրերում ստեղծված վիճակը ներկայացրել է մարզ այցելած դիտորդական թիմի անդամներին: Ըստ նրա` անդրադարձել են նաեւ հրետակոծությունից տուժած բնակավայրերին մատակարարվող ջրային ռեսուրսների, սանիտարական վիճակի պահպանության, տեղահանվածներին եւ դպրոցականներին հոգեբանական աջակցության ցուցաբերման եւ այլ թեմաներին։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերաբար հանդիպել։
Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով պարեկային ծառայություն սկսած ԵՄ դիտորդներն առաջիկա երկու ամիսների ընթացքում կհետեւեն իրավիճակին, որպեսզի վստահություն ստեղծեն ու նպաստեն սահմանային հանձնաժողովների աշխատանքին։