ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարել է, որ Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում քայլ արվեց խաղաղության օրակարգի իրագործման ուղղությամբ։
«ՌԴ մեր գործընկերները հայտարարել են, որ ճիշտ մոտեցումը կլինի այն, որ ԼՂ կարգավիճակի հարցը հետաձգվի անորոշ ժամանակով։ Հիմնավորվում է նրանով, որ այս պահին չկա մի տարբերակ, որը փոխընդունելի կլինի։ Ինչքանո՞վ է ՀՀ քաղաքականությունը համապատասխանում սրա հետ։ Լիարժեք եւ 100 տոկոսով համապատասխանում է»,– շեշտել է Փաշինյանը։
Ըստ նրա` կա Լեռնային Ղարաբաղի հարցի երեք բաղադրիչ` ԼՂ հայության անվտանգություն, կարգավիճակ եւ անվտանգություն։
Փաշինյանը նշել է, որ հետագայում «կարգավիճակ» բառը՝ որպես այսօրվա լուծում, փորձել են մի կողմ դնել հենց այդ տեսլականի բերումով` համաձայնելով ռուսաստանյան գործընկերների հետ, որ այդ թեման հիմա չարժե փորձել լուծել, որովհետեւ դա կբերի անխուսափելի ճգնաժամի։