19-րդ դարում Կ․Պոլիսն այն վայրն էր, որտեղ բազմաթիվ գաղթյալ հայ եկեղեցական երգիչներ եւ երաժշտագետներ կային․ այս շրջանում մամուլը հագեցած էր մի շարք երաժշտական բանավեճերով։ Ավելի ուշ թե՛ հայ, թե՛ թուրք մտավորականությանը հետաքրքրում էր՝ Օսմանյան կայսրության շրջանում ինչպիսի տեղ էր գրավում հայկական, հունական, հրեական երաժշտությունը, որովհետեւ այն մեծ կայսրություն էր, ոչ թե միատարր պետություն, ինչպես այսօր։ Մենք կատարեցինք մի մեծ ուսումնասիրություն՝ ներկայացնելու, թե հայերն ինչ ինքնությամբ էին մասնակցում այս գործընթացին։