Ըստ «Արմենպրես»-ի՝ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայտնել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնած հրաձգության դասընթացներին մասնակցության հայտ է ներկայացրել շուրջ 1500 քաղաքացի, որից 1300-ը՝ իգական, իսկ 200-ն արական սեռի ներկայացուցիչներ են։
Հրաձգության դասընթացները նախատեսված են զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների համար։ Մեկնարկային փուլը տրվում է Երեւանում։
Մասնակցության հայտերի ընդունման ժամանակահատվածը նախատեսված էր հոկտեմբերի 17-30-ը ներառյալ։