Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն հայտնել է, որ Բրյուսելում մեկնարկել է հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի երրորդ նիստը։
«Ուրախ եմ Բրյուսելում ողջունել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային հանձնաժողովներին՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի գլխավորությամբ՝ իրենց 3-րդ նիստի շրջանակում։ Եվրամիությունը կողմերին կոչ է անում քայլեր ձեռնարկելու տեղում անվտանգության բարձրացման եւ սահմանների սահմանազատման գործում առաջընթացի հասնելու նպատակով»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է Ստեֆանո Սանինոն: