ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց կա, խոսակցությունը շարունակվում է:
«Հանրահայտ է, որ գործընթացն առանց նախապայմանների է, միեւնույն ժամանակ թուրքական կողմն անընդհատ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հետ է կապում, որը ինչ-որ առումով ինքնին մի քիչ նախապայման է հիշեցնում: Այնուամենայնիվ, այս հայտարարություններին զուգահեռ շատ կոնկրետ քննարկումներ են ընթանում, առաջին հերթին՝ հատուկ ներկայացուցիչների մակարդակում, բայց նաեւ այդ մակարդակից դուրս՝ մասնագիտական որոշակի ներգրավվածությամբ»,- նշել է Միրզոյանը:
Արտգործնախարարը հավելել է, որ խոսքը մի քանի կոնկրետ քայլերի մասին է, դրանց թվում՝ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց, ինչպես նաեւ՝ երրորդ երկրների քաղաքացների համար սահմանի բացման վերաբերյալ: