ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է, ռազմական դրության պայմաններում, իրենց պարտականությունները կատարելուց զինծառայողների հրաժարվելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով 10 սպայի մասով նախաքննությունը:
Քննչական եւ վարուйթային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ:
Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2020-ի սեպտեմբերի 27-ին 44-օրյա պատերազմի ընթացքում, հայտարարված ռազմական դրության պայմաններում, N զորամասի հրամանատարի՝ 2020-ի հոկտեմբերի 18-ի համապատասխան հրամանով զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի անձնակազմը մեկնել է մարտական գործողություններին մասնակցելու: Սակայն գումարտակի մի շարք զինծառայողներ, նրանց թվում՝ հրամանատարը եւ 9 սպա, ճանապարհին հրաժարվել են զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից եւ, այն փաստացի դադարեցնելով, վերադարձել են զորամասի մշտական տեղակայման վայր:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ գումարտակի հրամանատարին եւ 9 սպայի մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը) հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգքրի 529-րդ հոդվածի 3-րդ մասին):
Նշված 10 սպաների վերաբերյալ առանձնացվել է նոր վարույթ, որը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու հարցը որոշելու համար: