Լատվիայի եւ Բելառուսի սահմանին արտակարգ դրությունը երկարաձգվել է մինչեւ 2023-ի փետրվարի 10-ը։ Բելառուսի տարածքից սահմանն ապօրինի հատելու փորձերը կանխելու համար Լատվիան իր սահմանները կպաշտպանի ուժեղացված ռեժիմով: Լատվիացի սահմանապահները 2021-ից ի վեր կանխել են սահմանը ապօրինի հատելու ավելի քան 7500 փորձ։
Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկին հայտնել է, որ մի ամսում լեհ-բելառուսական սահմանին էլեկտրոնային պատնեշ կտեղադրվի։ Կամինսկին հայտարարել է նաեւ Լեհաստան-Ռուսաստան սահմանի ամրապնդման քայլերի մասին՝ նշելով, որ Կալինինգրադի հետ սահմանին նույնպես էլեկտրոնային պատնեշ կտեղակայվի: Կալինինգրադի իշխանությունները հայտնել են, որ ռուսական կողմն արդեն իսկ Լեհաստանի հետ սահմանին մետաղյա պարիսպ է կառուցել։