ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը Մոսկվայում ԱՊՀ Անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ ամենամյա հանդիպման շրջանակում երկկողմ հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի գործընկերների հետ: Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության եւ այլ հարցեր։
Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ քննարկվել է ռուս-հայկական համագործակցությանը, ինչպես նաեւ ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ագրեսիան, դրա հետեւանքները եւ ընդգծել, որ այն ոչ թե սահմանային միջադեպ էր, այլ լայնամասշտաբ ներխուժում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք:
Ադրբեջանցի ԱԽ քարտուղար Ռամիլ Ուսուբովի հետ քննարկվել են տարածաշրջանում անվտանգության մի շարք հարցեր, ինչպես նաեւ տեղեկատվական անվտանգության եւ ահաբեկչությանը հակազդելու ոլորտում ռուս-ադրբեջանական փոխգործակցության հետագա միջոցառումները: