Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնանկ է արել Սահմանադրական դատարանի նախագահ Ալեքսանդր Տուպիցկուն՝ չեղարկելով նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի՝ ՍԴ դատավոր նշանակելու մասին 2013-ին ընդունած որոշումը։
Զելենսկին հրամանագրում նշել է, որ ՍԴ նախագահը պաշտոնանկ է արվում «Ազգային անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների մասին» նախագահական հրամանագրի դրույթների հիման վրա։
Նախորդ տարեվերջին Զելենկսին ՍԴ նախագահին ժամանակավորապես հեռացրել էր զբաղեցրած պաշտոնից, իսկ հունվարին Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոն Տուպցիկուն պաշտոնական մեղադրանք էր առաջադրել՝ կեղծ ցուցմունք տալու եւ վկաներին կաշառելու համար։