Ընտրական հանձնաժողովը հաշվարկել է քվեաթերթիկների 99%-ը եւ ամփոփել նոյեմբերի 1-ին տեղի ունեցած քվեարկության նախնական արդյունքները։ Ըստ այդմ` 25-րդ գումարման Քնեսեթի ամենամեծ խմբակցությունը կդառնա նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը:
Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը ընդդիմության առաջնորդ Բենիամին Նեթանյահուին շնորհավորել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելու կապակցությամբ եւ բոլոր գերատեսչություններին հանձնարարել է պատրաստվել իշխանության փոխանցման:
Լապիդը նշել է, որ պետությունը վեր է բոլոր քաղաքական ըմբռնումներից։ Նա հաջողություն է մաղթել Նեթանյահուին։
Իսրայելում վերջին երեք տարվա ընթացքում սա թվով հինգերորդ արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին։
Նեթանյահուի ղեկավարությամբ հավանաբար կձեւավորվի կոալիցիա, որում 120 անդամից բաղկացած Քնեսեթում «Լիկուդ»-ը կլինի խորհրդարանական մեծամասնությունը` 65 պատգամավոր։ Գործող վարչապետի կուսակցությունը կունենա 45 մանդատ, իսկ արաբական կուսակցությունները` 10։