Ըստ AFP ֆրանսիական գործակալության՝ Փարիզի Լուվր թանգարանը ուրբաթ հայտարարել է, որ իր հավաքածուից գրեթե կես միլիոն նվուշ դրվել է առցանց, իսկ վիրտուալ այցելությունն անվճար է։
Աշխարհի ամենաշատ այցելուներ ունեցող թանգարանը՝ որպես իր առցանց ներկայության վերազինման ծրագրի մի մաս, ստեղծել է 482 հազար նմուշից բաղկացած տվյալների նոր շտեմարան, որի ավելի քան երեք քառորդն արդեն զետեղված է առցանց՝ ուղեկցող տեղեկատվությամբ եւ նկարներով:
«Հասանելիությունը մեր առաքելության հիմքում է»,- ասել է Լուվրի տնօրեն Ժան-Լուկ Մարտինեսը:
Նոր տվյալների շտեմարանն ընդգրկում է ոչ միայն թանգարանում հանրային ցուցադրման նմուշները, այլ նաեւ՝ պահեստավորվածները։