Ազատության հրապարակում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի հարակից տարածքում, նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել կոմպոզիտոր Օհան Դուրյանի արձան–հուշակոթողի հանդիսավոր բացումը։ Հուշակոթողի հեղինակն է քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը։
Բացման արարողությանը հնչել են Ալեքսանդր Սպենդիարյանի «Էնզելին» եւ Լյուդվիգ վան Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի երրորդ մասի ձայնագրությունը, որ մաեստրոն կատարում է «Գեւանդհաուզ» նվագախմբի հետ։