Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հարավային թեւում՝ Ջրականի (Ջաբրայիլ) եւ Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում փրկարարները հայտնաբերել եւ տարհանել են եւս 5 զինծառայողի աճյուն:
Զինադադարից հետո՝ նախորդ տարվա նոյեմբերի 13-ից առ այսօր, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերված կամ հայկական կողմին Ադրբեջանի փոխանցած աճյունների ընդհանուր թիվը հասել է 1523-ի:
Հայտնաբերվածներից 25-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են, մյուսները պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներ, կամավորներ կամ պահեստազորայիններ:
Առաջիկա օրերին որոնումները կշարունակվեն: