Ըստ Վրաստանի կենտրոնական դրամատան՝ Ազգային բանկի ղեկավար Կոբա Գվենետաձեի՝ Վրաստանում գնաճը կդադարի 2023-ի հունվարից։ Ընթացիկ տարվա սեպտեմբերին սղաճը եղել է 11,5 տոկոս։ Ազգային բանկը հուսադրել է, որ գնաճի պիկն արդեն հաղթահարված է։
Գվենետաձեն նշել է, որ Վրաստանում աշխատավարձերի բարձրացումը կարող է բացասաբար ազդել սղաճի վրա։ Իսկ դրական ազդեցություն կարող են ունենալ վրացական ազգային արժույթի՝ լարիի ամրապնդումը, տուրիզմի վերականգնումը, միգրանտների մեծ հոսքը եւ համաշխարհային շուկայում գնանկումը։ Սղաճը, ըստ վրացական Ազգային բանկի կանխատեսման, նպատակային ցուցանիշին կարող է հասնել արդեն հաջորդ տարվա կեսերին, սակայն պետք է նաեւ հաշվի առնել, որ պահանջարկի ավելացումը կարող է ունենալ բացասական էֆեկտ։ Այս ամենի պատճառով դրամային քաղաքականությունը կշարունակի լինել խիստ, իսկ վերաֆինանսավորման տոկոսադրույքն էլ հաստատվել է 11 տոկոս։
Պատրաստեց Արման Գրիգորյանը