Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վերականգնման բաժնի վերականգնող մասնագետ, Ռուբեն Սեւակի թանգարանի տնօրեն տեր Սեւակ քահանա Սարիբեկյանը սովորել է Ֆլորենցիայի Արվեստի եւ ռեստավրացիայի ինստիտուտում։ Այսօր նա որակավորում ունեցող մասնագետ է։ Թանգարանի սենյակներից մեկում տեր Սեւակը սրբապատկերներ է վերականգնում: Մայր Աթոռի՝ տարբեր աստիճանի նորոգման կարիք ունեցող 60-ից ավելի նկար է վերականգնել։ Շուտով Մայր Աթոռում կբացվի վերականգնման նոր լաբորատորիա, որտեղ ավելի հարմարավետ պայմաններում կաշխատեն նաեւ կտորի, մետաղի վերականգնող մասնագետները: