Իսլամական հանրապետության բանակը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Իրանը պատրաստ է պայքարելու Թեհրանի դեմ ԱՄՆ–ի, Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի հրահրած հիբրիդային պատերազմի դեմ՝ բոլոր ոլորտներում Իրանի անվտանգությունն ապահովելու համար։
«Սպիտակ տան առաջնորդները Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի նման տարածաշրջանային դաշնակիցների հետ համագործակցությամբ հիբրիդային եւ կոգնիտիվ պատերազմ են սկսել Իրանի ժողովրդի դեմ»,– ասված է հայտարարության մեջ։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ «Իրանը շուտով ազատելու» մասին արտահայտությանը, շեշտել է, որ Իրանը ազատվել է 43 տարի առաջ եւ դուրս է եկել ԱՄՆ գերությունից եւ երբեք Նահանգների «կթու կովը չի լինի»:
1979 թվականի նոյեմբերի 4-ին արմատական իրանցի երիտասարդների բազմությունը հարձակվել էր ԱՄՆ դեսպանատան վրա` պատանդ վերցնելով 66 մարդու՝ դիվանագետների, ծովային հետեւակայինների եւ տեխնիկական աշխատողների։ Իր աշխատակիցներին ազատ արձակելու ամերիկյան իշխանության փորձերն ավարտվել էին ջախջախիչ ձախողմամբ։ Ամերիկացիների մեծ մասը 444 օր գերության մեջ է եղել։