Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնձրիստան համայնքի տարածքում հայտնաբերվել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից արձակված հրթիռակասետային ռումբեր եւ այլ անծանոթ զինատեսակներ:
Ըստ ԱԻՊԾ-ի՝ ծառայության սակրավորական մեկ ջոկատ մեկնել է դեպքի վայր: Հայտնաբերված ռազմամթերքը կվնասազերծվի տեղում: