CNN-ը հայտնում է, որ անբավարար ֆինանսավորման պատճառով հոկտեմբերի 24-ից Ուկրաինայում paceX ընկերության Starlink արբանյակային 1300 տերմինալների կապն ընդհատվել է, ինչը մեծ խնդիր է դարձել Ուկրաինայի զինված ուժերի համար։
SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկն ավելի վաղ հայտնել էր, որ Ուկրաինայում ընդհանուր առմամբ կա Starlink-ի շուրջ 25 հազար տերմինալ, որոնցից յուրաքանչյուրի սպասարկումը ամսական 2500-4500 ԱՄՆ դոլար է։
SpaceX-ը հոկտեմբերին դիմել էր Պենտագոնին՝ հորդորելով ստանձնել ֆինանսավորման մեծ մասը, քանի որ Ուկրաինայում Starlink-ի գործունեության ֆինանսավորման նպատակով ծախսել է գրեթե 100 միլիոն դոլար եւ այլեւս չի կարող դա անել։ Լուրի հրապարակումից օրեր անց, սակայն, Մասկը հայտարարել էր, որ իրենք կշարունակեն անվճար սպասարկել Ուկրաինային։