ՉԺՀ-ի հիգիենայի եւ առողջության պետական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Մի Ֆենը հայտարարել է, որ Չինաստանի իշխանությունները չեն թուլացնի քովիդի դեմ խիստ միջոցառումները արտերկրում եւ երկրի ներսում բարդ համաճարակային իրավիճակի պայմաններում։
«Ներկայում մեր պետությունը դեռ կանգնած է կրկնակի ռիսկի առաջ՝ դեպքերի ներմուծում արտերկրից եւ համավարակի տարածում երկրի ներսում։ Համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»,- ասել է պաշտոնյան: