Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի արտգործնախարարությունները համատեղ հայտարարություն են տարածել, ըստ որի՝ ընդլայնվել են Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի, այդ թվում՝ բելառուսցի եւս 118 ուժայինների նկատմամբ պատժամիջոցները:
Պատժամիջոցների համաձայն՝ ցանկում ներառված Բելառուսի՝ նախորդ տարվա օգոստոսի 9-ի կեղծված նախագահական ընտրություններին օժանդակած եւ մարդու իրավունքների պարբերական ոտնահարումներ կատարած ուժային կառույցների ղեկավարների եւ շարքային աշխատակիցների մուտքը արգելվել է մերձբալթյան երեք երկրներ:
Այժմ մերձբալթյան երկրների սեւ ցուցակ են ընդգրկվել Բելառուսի 277 ուժային կառույցների պաշտոնյաներ: