Բրիտանական Թագավորական փոստային ծառայությունը այս տարի վերջին անգամ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու դիմապատկերով Սուրբ Ծննդյան նամականիշային հավաքածու կթողարկի։
Նամականիշների հավաքածուն բաղկացած է վեց միավորից։ Պատկերներն արտ-դեկո ոճով նկարել է Քենթ կոմսության նկարիչ Քեթի Պոնդերը։
Նամականիշին պատկերված են սուրբծննդյան տեսարաններ, իսկ աջ կողմի վերեւի անկյունում ճանաչելի է Եղիսաբեթ Երկրորդի՝ ադամանդակուռ թագով՝ ձախ թեքված կիսադեմի ուրվապատկերը։
Յուրաքանչյուր նամականիշ ունի QR-կոդ, որը կարելի է սքանավորել Թագավորական փոստային ծառայության հավելվածի միջոցով եւ տեսնել հատուկ տոնական տեսանյութ Aardman Studios-ի ստեղծած «Շոն Ոչխարիկ» մուլտհերոսի մասնակցությամբ։
Պատրաստեց Արման Գրիգորյանը