Մյանմայի Յանգոն, Բագո, Մանդալայ քաղաքներում եւ դրանց հարակից շրջաններում ավելի քան 50 մարդ է զոհվել հակակառավարական ցույցերի մասնակիցների եւ անվտանգության ուժերի բախումների հետեւանքով։
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ «Myanmar Now» լրատվական պորտալը նշել է, որ նախօրեին ռազմական իշխանություններն իրենց կողմից վերահսկվող ԶԼ միջոցներով զգուշացրել են, որ բողոքի ցույցերի մասնակիցները պատահաբար կարող են հրազենային վիրավորում ստանալ։ Այսօր վաղ առավոտից եւ օրվա ընթացքում արդեն ավելի քան 50 մարդ է սպանվել:
Պորտալն ընդգծել է, որ զինվորականները Մյանմայի զինված ուժերին նվիրված օրը ավելի շատ մարդ են սպանել, քան սովորական օրերին: